Ռուսաստանի նախագահական ընտրություններ (1991)
Ռուսաստանի նախագահական ընտրություններ (1991) | ||||
---|---|---|---|---|
1991 թվականի հունիսի 12 | ||||
Ընտրողների ներկայացում | 74․7% | |||
Թեկնածու | Բորիս Ելցին | Նիկոլայ Ռիժկով | Վլադիմիր Ժիրինովսկի | |
Կուսակցություն | Անկուսակցական | ՌԽՖՍՀ ԿԿ | ԽՄԼԴԿ | |
Կոալիցիա | Դեմոկրատական Ռուսաստան | ԽՄԿԿ | ||
Տեղակալ | Ալեքսանդր Ռիցկոյ | Բորիս Գրոմով | Անդրեյ Զավիդիյա | |
Ձայներ | 45,552,041 (58.6%) |
13,359,355 (17.2%) |
6,211,007 (8.0%) | |
| ||||
Տեսակ | Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | Ռուսաստանի նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Բորիս Ելցին, Նիկոլայ Ռիժկով, Վլադիմիր Ժիրինովսկի, Aman Tuleyev?, Albert Makashov? և Վադիմ Բակատին | |||
| ||||
Հաղթող | Բորիս Ելցին | |||
| ||||
Հաջորդ | 1996 Russian presidential election? |
1991 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունում (ՌԽՖՍՀ) 1991 թվականի հունիսի 12-ին[1]։ Սա երկրի պատմության մեջառաջին նախագահական ընտրություններն էին։ Ընտրություններն անցկացվել են մոտավորապես երեք ամիս այն բանից հետո, երբ ռուսները նույն տարվա մարտին անցկացված հանրաքվեի ժամանակ քվեարկեցին նախագահի պաշտոնի հաստատման և ուղղակի ընտրությամբ ընտրելու օգտին։ Արդյունքը Բորիս Ելցինի հաղթանակն էր, ով հավաքեց ձայների 58,6%-ը[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Ռուսաստանի օրենսդիր ընտրություններում Ռուսաստանի Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների կոնգրեսի ստորին պալատի անդամների ընտրություններում կոմունիստ թեկնածուները շահեցին մանդատների 86%-ը[3]։ 1990 թվականի մայիսի 31-ին Բորիս Ելցինը խորհրդի անդամների քվեարկությամբ ընտրվեց Ռուսաստանի ԽՖՍՀ-ի Գերագույն խորհրդի նախագահ. դա նրան դարձրեց Ռուսաստանի ԽՖՍՀ-ի փաստացի ղեկավար[4]։ Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը անհաջող փորձեց համոզել Գերագույն խորհրդի բավականաչափ անդամներին քվեարկել Ելցինի դեմ[4]։ Ելցինը ակտիվ ջանքեր գործադրեց՝ առաջ մղելու նախագահի պաշտոն հիմնելու և այն համալրելու համար ժողովրդական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ[4]։ Շատերը դա ընկալեցին` որպես Ելցինի առանձին մանդատ և իշխանություն ունենալու ցանկություն[5]։ Նրան, ի վերջո, հաջողվեց 1991 թվականի մարտի 14-ին Ռուսաստանում հանրաքվե անցկացնել այն հարցի շուրջ, թե արդյոք Ռուսաստանում պետք է ստեղծվի նախագահի և փոխնախագահի պաշտոններ և անցկացնի ընտրություններ՝ դրանք լրացնելու համար[6]։ Ռուսները կողմ քվեարկեցին, որ ստեղծվի այս պաշտոնները և անցկացվեն ընտրություններ[6]։
Հանրաքվեից հետո ավելի քան մեկ շաբաթ ստեղծված փակուղին Ժողովրդական պատգամավորների կոնգրեսին ստիպեց, որպեսզի առանց որոշելու, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը պետք է նախագահին ընտրի ուղղակիորեն, գնան ընտրություններին[7][8]։ Ապրիլի 4-ին Ժողովրդական պատգամավորների կոնգրեսը հրամայեց ստեղծել օրենսդրություն, որը թույլ կտա անցկացնել ընտրությունները[9]։ Թեև դեռևս չկարողացան նշանակել ընտրությունների պաշտոնական ամսաթիվը, Ժողովրդական պատգամավորների կոնգրեսը ընտրությունները ժամանակավորապես նշանակեց հունիսի 12-ին[10]։ Այս ժամանակավոր ամսաթիվը հետագայում դարձավ ընտրությունների պաշտոնական ամսաթիվը։ Ի վերջո, Ժողովրդական պատգամավորների կոնգրեսը հավանություն տվեց ընտրությունների անցկացմանը` ծրագրելով քվեարկության նախնական փուլը նշանակել հանրաքվեի անցկացնելուց մոտավորապես երեք ամիս հետո[6]։ Ընտրությունները միանգամից կընտրեն անհատների, ովքեր հինգ տարի ժամկետով կլինեն ՌԽՖՍՀ-ի նախագահ և փոխնախագահ[4][6][11]։
Նախագահական ընտրությունների առաջին փուլի հետ համընկնում էին մի քանի տեղական ընտրություններ։ Սա ներառում էր Մոսկվայի ու Լենինգրադի քաղաքապետի ընտրությունները[12][13][14] և գործադիր իշխանության ընտրությունները դաշնային սուբյեկտներում, ինչպիսին է Թաթարստանը[15][16]։ Կային նաև տեղական հանրաքվեներ, որոնք նախատեսված էին նախագահական ընտրությունների հետ համընկնելու համար։ Դրանք ներառում էին մի շարք հանրաքվեներ, որոնցում քաղաքները որոշում էին, թե արդյոք բնակիչները ցանկանում են վերադառնալ իրենց պատմական քաղաքների անուններին, ինչպես օրինակ Սվերդլովսկում (պատմականորեն՝ Եկատերինբուրգ) և Լենինգրադում (պատմականորեն՝ Սանկտ Պետերբուրգ)[13][14][16][17][18]։
Ընտրական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Ռուսաստանի հետագա նախագահական ընտրությունների, նախագահի թեկնածուի հետ միասին առաջադրվել է նաև փոխնախագահի թեկնածուն։ ԱՄՆ նախագահական ընտրությունների նման ՌԽՖՍՀ փոխնախագահի թեկնածուն ՌԽՖՍՀ նախագահի թեկնածուի հետ քվեաթերթիկներում միասին էին ներկայացված։ Ընտրությունների կանոնները սահմանող նախնական օրենսդրությունն ընդունվել է ապրիլի 24-ին Ռուսաստանի Գերագույն խորհրդի կողմից[19], սակայն, ի վերջո, Գերագույն խորհրդից պահանջվեց ընտրությունների օրվանից երեք շաբաթ առաջ՝ վերջնականապես հաստատելու ընտրությունները կարգավորող կանոնները[20][21]։
Նախագահ ընտրվելու իրավունք ունի ՌԽՖՍՀ-ի 35-65 տարեկան ցանկացած քաղաքացի[19]։ Քվեարկելու իրավունք ուներ ՌԽՖՍՀ-ի 18 տարեկանից բարձր ցանկացած քաղաքացի[19]։ Ընտրությունների վավերացման համար պահանջվում էր 50% մասնակցություն[19]։ Հաղթողը պետք է հավաքեր տրված ձայների 50%-ը[22][23]։ Նախագահն ընտրվելու է հինգ տարով և կարող է պաշտոնավարել առավելագույնը երկու ժամկետով[19]։ Ի սկզբանե, ընտրական օրենքը նախատեսում էր, որ երդում տալուց հետո նախագահը պետք է հրաժարվի որևէ քաղաքական կուսակցության անդամակցությունից։ Մայիսի 23-ին խորհրդարանը քվեարկեց այս պահանջը հանելու օգտին[24]։
Բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեին նախքան քվեաթերթիկների գրանցումը։ Թեկնածուները կարող էին առաջադրվել ՌԽՖՍՀ քաղաքական կուսակցությունների, արհմիությունների և հասարակական կազմակերպությունների կողմից[19]։ Թեկնածուների համար քվեաթերթիկների գրանցման երկու ճանապարհ կար. Առաջինը 100,000 ընտրողների աջակցությունն ունենալու ապացույցների տրամադրումն էր (ստորագրության ակցիա)[19][25]։ Թեկնածուների գրանցումը ստանալու երկրորդ ճանապարհն այն է, եթե նրանք ստանան Ժողովրդական պատգամավորների կոնգրեսի անդամների 25%-ի աջակցությունը, որը կքվեարկի նման թեկնածուների քվեաթերթիկում ավելացնելու կամ չավելացնելու վերաբերյալ[19][21][25]։ Մայիսի 6-ին հայտարարվեց, որ առաջադրումների վերջնաժամկետը մայիսի 18-ն է[25]։ Սա նաև փոխնախագահի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն էր[25]։ Թեկնածուներին իրենց քարոզարշավի համար տրամադրվել է 200 000 ռուբլի պետական ֆինանսավորում[26]։
1991 թվականի մայիսին որոշ կոչեր հնչեցին ընտրությունները հետաձգելու՝ այն տեղափոխելով սեպտեմբեր։ Նրանք, ովքեր հորդորում էին հետաձգել ընտրությունները, պնդում էին, որ հունիսի 12-ին նշանակված ընտրությունների օրվան նախորդող ժամանակը չափազանց կարճ ժամանակ է տրամադրել թեկնածուներ առաջադրելու և քարոզարշավ իրականացնելու համար։ Ի պատասխան այս կոչերի՝ ընտրական հանձնաժողովի նախագահ Վասիլի Կազակովը պնդեց, որ օրենքը նախատեսում է, որ ընտրությունները կանցկացվեն հունիսի 12-ին, և որ ընտրությունների հետաձգման առաջարկը միայն կծառայի Ռուսաստանին ևս երեք ամսով «փոթորկելու» համար[22][25]։
Առաջին փուլի արդյունքները պետք է հաշվվեին և հայտարարվեին մինչև հունիսի 22-ը[26]։ Ի վերջո, որոշվել էր, որ անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կանցկացվի առաջին փուլից հետո երկու շաբաթվա ընթացքում[27]։
Նախագահական իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնի ստեղծման և ընտրությունների կազմակերպման հապճեպ հանգամանքների պատճառով նախագահի պաշտոնի շատ ասպեկտներ պարզ չէին[4]։ Նախագահի լիազորությունների շրջանակը ուրվագծելու համար բավարար օրենսդրական քննարկումներ չեն անցկացվել[4]։ Անհասկանալի էր, օրինակ, նախագահը կունենան վերջնական օրենսդրական իշխանություն, թե Ժողովրդական պատգամավորների կոնգրեսը[4]։ Որոշված մի քանի դրույթներից մեկն այն էր, որ նորաստեղծ Սահմանադրական դատարանի խորհրդով Ժողովրդական պատգամավորների կոնգրեսի երկու երրորդը իշխանություն ունի նախագահին պաշտոնանկ անելու, եթե նա խախտել է սահմանադրությունը, օրենսդրությունը կամ պաշտոնի երդումը[4]։ Նախագահի պաշտոնը ուրվագծելու մասին օրենքի մշակման աշխատանքները սկսվել են ապրիլի 24-ին, մոտավորապես երկու ամիս մինչև պաշտոնը զբաղեցնելը[19]։ Սկզբնական նախագծով նախագահը ՌԽՖՍՀ-ի գործադիր ղեկավարն էր, սակայն իրավունք չուներ արձակելու Գերագույն խորհուրդը կամ Ժողովրդական պատգամավորների կոնգրեսը կամ կասեցնելու նրանց գործունեությունը։ Նախագահը չէր կարող լինել ժողովրդական պատգամավոր, և ընտրվելուց հետո ստիպված կլիներ դադարեցնել իր անդամակցությունը բոլոր քաղաքական կուսակցություններին[19]։
Մայիսի 25-ին Ժողովրդական պատգամավորների կոնգրեսում նորաստեղծ պահպանողական խումբը արգելափակեց Ելցինի կողմից պաշտպանված օրենսդրությունը, որը բացահայտորեն թույլ կտար նախագահին հեռացնել տեղական գործադիր մարմիններին, եթե ՌԽՖՍՀ սահմանադրական դատարանը նրանց մեղավոր ճանաչեր Ռուսաստանի Դաշնության օրենքները խախտելու մեջ[12]։ Գերագույն խորհրդի կոմիտեն, որին հանձնարարվել էր վերամշակել Ռուսաստանի Սահմանադրությունը, փակուղի մտավ նախագահի լիազորությունների հարցում։ Միասնական բանաձևի հասնելու փորձերը շարունակվեցին ընտրություններից հետո[20]։ Մինչև նոյեմբեր կոմիտեն հրաժարվեց մեկ բանաձեւի հասնելուց և փոխարենը նախընտրեց ներկայացնել երկու տարբեր նախագիծ, մեկը ստեղծված Ելցինի դաշնակիցների կողմից, և մյուսը՝ Ելցինի հակառակորդների։ Սրանցից ոչ մեկը չհաստատվեց[20]։ Այս հարցերի լուծման ձախողումը, ի վերջո, հանգեցրեց 1993 թվականի Ռուսաստանի սահմանադրական ճգնաժամի բռնկմանը[4]։
Թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահի թեկնածու | Փոխնախագահի թեկնածու | Կուսակցություն | |||
---|---|---|---|---|---|
style="background-color:Կաղապար:Independent politician/meta/color;" | | Վադիմ Բակատին | Ռամազան Աբդուլատիպով | |||
Բորիս Ելցին | Ալեքսանդր Ռուցկոյ | ||||
style="background-color:Կաղապար:Liberal Democratic Party of Russia/meta/color;" | | Վլադիմիր Ժիրինովսկի | Անդրեյ Զավիդիյա | Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն | ||
style="background-color:Կաղապար:Independent politician/meta/color;" | | Ալբերտ Մակաշով | Ալեքսեյ Սերգեև | |||
Նիկոլայ Ռիժկով | Բորիս Գրոմով | ||||
style="background-color:Կաղապար:Independent politician/meta/color;" | | Աման Տուլեև | Վիկտոր Բոչարով |
Քարոզարշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Ելցինը առաջադրվել էր որպես անկուսակցական, նրան աջակցում էր Դեմոկրատական Ռուսաստանը[28]։ Չնայած այն հանգամանքին, որ չորս թեկնածուներ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամներ էին, Նիկոլայ Ռիժկովը միակն էր, ով պաշտոնապես առաջադրվեց կուսակցության կողմից։ Ընտրություններին մասնակցող մյուս կոմունիստները առաջադրվել են որպես ինքնաառաջադրված թեկնածուներ։
Ելցինը ընտրություններում ամենամեժ հավակնորդն էր հաղթելու[29]։ Ելցինի հաղթելու համար փոխանակ խորհրդային կոմունիստական ուժերը համախմբվեին մեկ միասնական թեկնածուի շուրջ, առաջադրվեցին մի քանի թեկնածուներ, որոնցից Ռիժկովն էր պաշտոնական թեկնածու[29]։ Քանի որ ենթադրվում էր, որ ընտրությունների առաջին փուլում ոչ մի թեկնածուի չէր հաջողվի մեծ հաշվով հաղթել Ելցինին, կոմունիստները հույս ունեին, որ թեկնածուների ավելի լայն դաշտը կմեծացնի այն հավանականությունը, որ նրանք կարող են բավականաչափ ձայներ խլել Ելցինից, և կարող են ընտրությունների երկրորդ փուլ անցնել (որը տեղի կունենար, եթե ոչ մի թեկնածու չհավաքեր ընտրողների ձայների ավելի քան 50%-ը)[29]։ Կոմունիստները կարծում էին, որ քաղաքական մթնոլորտը Ռուսաստանում կարող է փոխվել մինչև աշուն, և գուցե ավելի քիչ բարենպաստ լիներ Ելցինի համար։ Այսպիսով, նրանք կարծում էին, որ մինչև երկրորդ փուլի քվեարկությունը տեղի ունենա, Ելցինը կարող է ավելի թույլ դիրքերում լինել որպես թեկնածու[29]։ Ի վերջո, Ելցինին հաջողվեց վաստակել ձայների մեծամասնությունը առաջին փուլում՝ չեղարկելով երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը[29]։
Լինելով բացարձակ առաջատար՝ Ելցինը համեմատաբար ցածր ինտենսիվության քարոզարշավ անցկացրեց։ Հռետորաբանությունը ուժեղացնելու և ընտրողներին համախմբելու փոխարեն Ելցինը շատ ավելի անկաշկանդ մոտեցում ցուցաբերեց՝ շատ քիչ կրակոցներ արձակելով իր մրցակիցների վրա և շատ քիչ կոնկրետություններ առաջարկելով քաղաքականության վերաբերյալ[29]։
Խախտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Ռուսաստանում և արտերկրում լայնորեն նշվում էր որպես խորհրդային/ռուսական ժողովրդավարացման բեկում, ընտրությունները լիովին ազատ և արդար չէին։ Այնուամենայնիվ, շատ մեկնաբաններ համարել են, որ 1991թվականին ընտրությունները եղել են ավելի ազատ և արդար, քան Ռուսաստանի բոլոր հաջորդ նախագահական ընտրությունները[30]։
Քարոզարշավի օրենսդրության խախտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի թեկնածուների քարոզչական ապարատներ շարունակել են քարոզարշավը քվեարկության օրը՝ սահմանված ժամկետից հետո, որից հետո նրանք պետք է դադարեցնեին նախընտրական գործունեությունը[26]։
Միխայիլ Գորբաչովի կառավարության միջամտությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած պաշտոնապես չեզոք մնալուն և որևէ թեկնածուի չսատարելուն, Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը փորձում էր կանխել առաջատար Բորիս Ելցինի հաղթանակը ։ Գորբաչովը փորձեց համոզել ավելի շատ թեկնածուների առաջադրվել։ Նա դա արեց՝ հուսալով, որ ավելի շատ թեկնածուները կմեծացնեն հավանականությունը, որ մյուս թեկնածուները կկարողանան բավականաչափ ձայներ խլել Ելցինից, որ նրա ձայների տոկոսը 50%-ից ցածր լինի՝ այդպիսով ապահովելով երկրորդ փուլի անցկացնումը[30]։
Չնայած այն հանգամանքին, որ բանակը ենթադրաբար ապաքաղաքականացված էր, նրա որոշումները դեռևս կազմակերպվում էին ԽՄԿԿ-ի կողմից, և բանակը օգտագործվում էին ԽՄԿԿ-ի՝ Ելցինին ընտրություններում հաղթելուց հետ կանգնեցնելու փորձերում[31]։ Ապրիլի 30-ին Գլխավոր քաղաքական վարչության պետ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Շլյագան այդ մարմնի ներկայացուցիչներին ասաց, որ բանակը պետք է աշխատի ազդելու ՌԽՖՍՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա[31]։ Շլյագան կոչ է արել ստեղծել ընտրական հանձնաժողովներ և հորդորել զինծառայողներին տեղեկացնել նախագահի թեկնածուների հարաբերական արժանիքների մասին[31]։ Սա ընկալվում էր որպես բանակի կողմից հովանավորվող արշավ Բորիս Ելցինի դեմ[31]։ Հունիսի սկզբին Պաշտպանության նախարարությունը հրահանգ է տվել Արխանգելսկ քաղաքի հրամանատարներին՝ արգելելով «լրտես-դեմոկրատներին» զորամասերում ՌԽՖՍՀ նախագահության համար քարոզչություն իրականացնել։ Մինչդեռ Ռիժկովի համար քարոզարշավը թույլատրելի էր[32]։
Ընտրությունների նախօրեին Խորհրդային Միության գլխավոր դատախազը հայտարարեց, որ ուսումնասիրում է Ելցինի կողմից արժույթի խախտումները, ինչը համարվում էր քաղաքական դրդապատճառներով քայլ ։ Հունիսի 11-ի «Սովետսկայա Ռոսիա» թերթում ներկայացվել է Խորհրդային Միության գլխավոր դատախազ Նիկոլայ Տրուբինի առաջին հոդվածը, որը դատապարտում է Ելցինին միլիոնավոր ռուբլիներ դոլարով պաշտոնական փոխարժեքից մի քանի անգամ ավելի թանկ վաճառելու անօրինական գործունեության մեջ[33][34]։ Սա գործարք էր, որը երբեք չէր իրականացվել, բայց որի համար այն ժամանակվա ՌԽՖՍՀ փոխվարչապետ Գենադի Ֆիլշինը հրաժարական էր տվել նախորդ փետրվարին[33][34]։
Ելցինի դեմ գործողությունները չեն իրականացվել միայն Խորհրդային Միության կառավարության պաշտոնյաների կողմից։ Նմանատիպ գործողությունների են դիմել նաև ՌԽՖՍՀ կառավարության պահպանողական անդամները։ Ընտրությունների նախօրեին ՌԽՖՍՀ արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևը (կառավարական պահպանողական գործիչ) հանդես եկավ՝ պնդելով, որ այն պնդումները, թե Ելցինը ՌԽՖՍՀ-ում իտալական մաֆիայի պաշտոնական հյուպատոսն է, ճիշտ են[33]։
Մեդիա կողմնակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիժկովի օգտին լրատվամիջոցների զգալի կողմնակալություն կար[29]։ ԽՄԿԿ լրատվամիջոցները, հատկապես քարոզարշավի ավարտին, հարձակվեցին Ելցինի վրա՝ մեղադրելով նրան ավտորիտարիզմի և անկարողության մեջ։ Շատ թերթեր նույնպես խիստ կողմնակալություն ունեին Ռիժկովի օգտին.[17] ընտրություններից երկու օր առաջ «Պրավդա» թերթը հրապարակեց ուժեղ հարձակում Ելցինի վրա՝ նրան անվանելով «անհավատարիմ, ավտորիտար և ապաշնորհ»[35][36]։ Ելցինամետ հրապարակումները, երբեմն էլ հակաելցինական հրապարակումները քննադատաբար էին վերաբերվում Ժիրինովսկուն։ Նրանք նսեմացնում էին նրա թեկնածությունը և տարբեր կերպ բնութագրում նրան որպես «շագանակագույն վերնաշապիկ» (նացիստ), ֆաշիստ, շովինիստ և ստալինիստ[37]։
Ռուսական երկու խոշոր հեռուստաալիքների լուսաբանումները տարբերվում էին։ ՌԽՖՍՀ-ին պատկանող RTR-ը դրական էր լուսաբանում Ելցինին, մինչդեռ կենտրոնական խորհրդային կառավարության կողմից ղեկավարվող ORT-ն քննադատում էր նրան և լայնորեն լուսաբանում նրա հակառակորդների տեսակետները[38]։ ORT-ն կանխակալ լուսաբանում էր Ռուսաստանի օրենսդիր մարմնում տեղի ունեցող գործընթացները, հեռարձակում էր Ռիժկովի մասին երկար վավերագրական ֆիլմ ընտրություններից անմիջապես առաջ, ինչպես նաև հեռարձակում բազմաթիվ հակաելցինական հաղորդումներ[29][31]։
Ապրիլի 27-ին Խորհրդային հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման պետական կոմիտեի և Համամիութենական պետական հեռարձակման ընկերության նախագահ Լեոնիդ Կրավչենկը արգելեց ՌԽՖՍՀ հեռուստաընկերության (RTR օպերատոր) պլանային հեռարձակումը ՌԽՖՍՀ կառավարության մեդիա սուբյեկտի կողմից։ Շուտով հաղորդվեց, որ Կրավչենկը, հնարավոր է, փորձի խախտել Ռուսաստանի կառավարության հետ իր պայմանավորվածությունը և արգելափակել RTR-ի կանոնավոր հեռարձակումները քարոզարշավի ընթացքում՝ զրկելով Ելցինի կառավարությանը սեփական պետական լրատվամիջոցից՝ որպես քարոզարշավի գործիք օգտագործելու համար.[39] սակայն, կայանը թույլատրվեց սկսել իր կանոնավոր հեռարձակումները մայիսի 13-ին[40]։ Այնուամենայնիվ, շատ տեղերում տեղական կոմունիստական իշխանությունները միջամտեցին ցանցի կողմից Ելցինի մասին հեռարձակումների ազդանշաններին[29]։ ORT-ի հակաելցինյան հեռարձակումները ազդանշանային միջամտություն չեն ունեցել[29]։
Ընթացակարգային խախտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք ընթացակարգային խախտումներ են արձանագրվել ռուսական մամուլում։ Բաժանվել են որոշ քվեաթերթիկներ, որոնք սխալմամբ տպվել են առանց կնիքի, որի հետևի կողմերում առկա է ընտրական հանձնաժողովի անդամի ստորագրություն։ Հետևաբար, նման սխալ քվեաթերթիկներով տրված ձայները համարվել են անվավեր[26]։ Բացի այդ, Մոսկվայի մարզում քվեաթերթիկների տպագրության մեկ վայրում տպագրվել է 25000 քվեաթերթիկ, որոնցում խառնել են նախագահի և փոխնախագահների թեկնածուների զույգերը[26]։
Սաբոտաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի արշավներում քարոզարշավի ընթացքում դիվերսիաներ են տեղի ունեցել։ Մայիսի 16-ին պայթյուն է տեղի ունեցել այն սենյակում, որն օգտագործվում էր Ելցինի թեկնածության համար ստորագրահավաքի համար Մոսկվայում՝ Դեմոկրատական Ռուսաստանի կենտրոնակայանում[29][41]։ The Baltimore Sun-ն այն անվանել է «առաջին քաղաքական ռմբակոծությունը մայրաքաղաքում ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում»[41]։ «Սովետսկայա Ռոսիա»-ն հարձակման մեջ մեղադրեց Խորհրդային Միության Լիբերալ (Ռադիկալ) կուսակցությանը, սակայն նրանք հերքեցին իրենց մասնակցությունը[42]։ Օրենբուրգի հասարակական-քաղաքական տեղեկատվական կենտրոնի շենքի մոտ ոչնչացվել է Ռիժկովի քարոզչական նյութեր պարունակող կրպակը[26]։
Ընտրողների բոյկոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 28-ին Թաթարստանի Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թաթարստանը «պաշտոնապես չի մասնակցելու» ընտրություններին[17]։ Դա տեղի ունեցավ Թաթարստանում ընտրությունների դեմ երկշաբաթյա հասարակական բողոքի ցույցերից հետո[43]։ Թաթարստանում եղավ ուժեղ քաղաքական ընդդիմություն ընտրությունների դեմ, քանի որ այն համարվում էր Թաթարստանի ինքնիշխանության պահանջի խախտում[44]։ Արդյունքում Թաթարստանում մասնակցությունը կազմել է 36,6%[45]։ Մինչդեռ Թաթարստանի նախագահի ընտրություններում, որոնք անցկացվեցին նույն օրը, մասնակցությունը գերազանցեց 60%-ը[44]։
Բաշկորտոստանում ընտրությունների բոյկոտը խրախուսվել է նորաստեղծ «Շարժում հանուն ինքնիշխան Բաշկորստանի» խմբի կողմից[17]։ Խումբը համատեղ ստեղծվել է Բաշկիրիայի ժողովրդական կուսակցության և Բաշկիրական ԻԽՍՀ-ի թաթարական դեմոկրատական կուսակցության կողմից[17]։
Բանավեճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսային բանավեճեր են անցկացվել թեկնածուների մասնակցությամբ։ Չնայած ի սկզբանե համաձայնվել էր մասնակցել բանավեճերին, Ելցինը, ի վերջո, նախընտրեց չմասնակցել[20][29]։
Սոցիոլոգիական հարցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել Ելցինի հաղթանակի մեծ հավանականությունը։ Ընտրությունների օրը The Times-ի վերլուծությունը ցույց տվեց, որ նույնիսկ այն հարցումները, որոնք ամենահոռետեսականն էին Ելցինի աջակցության վերաբերյալ, ցույց տվեցին, որ նա կհավաքի ձայների 36-52%-ը[27]։ Ավելի քիչ հոռետեսական հարցումները ցույց են տվել, որ նա կհավաքի ձայների էլ ավելի մեծ բաժին[33]։ Սոցիոլոգիական հարցումների մեծ մասը ցույց է տվել, որ Ելցինը շատ առաջ է անցել մյուս թեկնածուներից[36]։ Շատերը ցույց տվեցին, որ նա ստանում է ավելի քան 60% ձայն[27]։
Ընտրությունների նախօրեին բազմաթիվ հարցումներ սխալ ցույց էին տալիս, որ Բակատինը պատրաստվում է զբաղեցնել երրորդ տեղը[27]։ Ընտրություններից երեք շաբաթ առաջ հարցումները ցույց են տվել, որ Ժիրինովսկին ստացել է ընդամենը 0,5% աջակցություն[37]։
Ամսաթիվ | Գործակալություն | Ելցին | Ռիժկվով | Ժիրինովսկի | Տուլեև | Մակաշով | Բակատին | Այլ | Չկողմնորոշված | Չի քվեարկի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մայիսի սկիզբ[46] | RSI | 60% | 23% | |||||||
Հունիսի սկիզբ[46] | RSI | 44% | 31% | 10% | 2% |
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելցինը ընտրությունների առաջին փուլում վճռականորեն հավաքեց ձայների մեծամասնությունը՝ դրանով իսկ չեղարկելով երկրորդ փուլի անհրաժեշտությունը։ Հունիսի 13-ին խորհրդային լրատվամիջոցները հաղորդեցին, որ նա հաղթել է ընտրություններում[47]։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վասիլի Կազակոն հաստատել է Ելցինի հաղթանակը[48]։ Պաշտոնական արդյունքները հաստատվել են հունիսի 19-ին[26]։
Ելցինը դարձավ Ռուսաստանի պատմության մեջ ժողովրդի կողմից ընտրված առաջին առաջնորդը[5][49]։ Նրա երդմնակալությունը տեղի ունեցավ հուլիսի 10-ին[4]։
Նախագահի թեկնածու | Փոխնախագահի թեկնածու | Կուսակցություն | Ձայներ | % | |
---|---|---|---|---|---|
Բորիս Ելցին | Ալեքսանդր Ռուցկոյ | Անկուսակցական | 45,552,041 | 58.6 | |
Նիկոլայ Ռիժկով | Բորիս Գրոմով | Կոմունիստական կուսակցություն | 13,395,335 | 17.2 | |
Վլադիմիր Ժիրինովսկի | Անդրեյ Զավիդիյա | Լիբերալ դեմոկրատական կուսակցություն | 6,211,007 | 8.0 | |
Աման Տուլեև | Վիկտոր Բոչարով | Անկուսակցական | 5,417,464 | 7.0 | |
Ալբերտ Մակաշով | Ալեքսեյ Սերգեև | Անկուսակցական | 2,969,511 | 3.8 | |
Վադիմ Բակատին | Ռամազան Աբդուլատիպով | Անկուսակցական | 2,719,757 | 3.5 | |
Բոլորին դեմ | 1,525,410 | 2.0 | |||
Անվավեր/դատարկ ձայներ | 1,716,757 | – | |||
Ընդամենը | 79,507,282 | 100.0 | |||
Գրանցված ընտրողներ/մասնակցություն | 106,484,518 | 74.7 | |||
Աղբյուր՝ Nohlen & Stöver , Էսեքսի համալսարան, FCI |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dieter Nohlen & Philip Stöver (2010) Elections in Europe: A data handbook, p1642 978-3-8329-5609-7
- ↑ Nohlen & Stöver, p1659
- ↑ McFaul, Michael (2000). «Yeltsin's Legacy». The Wilson Quarterly. 24 (2): 42–47, 50–58. JSTOR 40260037.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Depoy, Eric (1996). «Boris Yeltsin and the 1996 Russian Presidential Election». Presidential Studies Quarterly. 26 (4): 1140–1164. JSTOR 27551676.
- ↑ 5,0 5,1 Schmemann, Serge (1991 թ․ հունիսի 14). «Yeltsin is Handily Elected Leader of the Russian Republic in Setback for Communists». The New York Times. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Englund, William (2011 թ․ հունիսի 11). «A defining moment in the Soviet breakup». The Washington Post. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «No. 63, 02 April 1991». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. 1991 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Teague, Elizabeth (1991 թ․ ապրիլի 3). «RSFSR Congress Puts Off Debate on Presidential System». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «No. 65, 04 April 1991». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. 1991 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Wishnevsky, Julia (1991 թ․ ապրիլի 5). «Provisial Date Set for Popular Election of RSFSR President». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Report on the Russian Presidential Elections March 26, 2000» (PDF). CSCE. 2000. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ 12,0 12,1 «No. 99, 27 May 1991». www.friends-parners.org. Radio Free Europe/ Radio Liberty. 1991 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 13,0 13,1 «No. 83, 30 April 1991». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. 1991 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 14,0 14,1 Rahr, Alexander (1991 թ․ հունիսի 10). «Sobchak Campaigns». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Markedonov, Sergei (2010 թ․ հունվարի 29). «The man behind the Tatarstan model». www.rbth.com. Russia Beyond. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 16,0 16,1 Steele, Jonathan (1991 թ․ հունիսի 14). «Yeltsin races to victory in Russian poll». The Guardian. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 «No. 101, 29 May 1991». www.friends-partners.org. Radio Free Europe/ Radio Liberty. 1991 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Tolz, Vera (1991 թ․ հունիսի 5). «Leningrad Versus St. Petersburg». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 «No. 80, 25 April 1991». www.friends-partners.org. Radio Free Europe/ Radio Liberty. 1991 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Nichols, Thomas M. (2001). The Russian Presidency: Society and Politics in the Second Russian Republic.
- ↑ 21,0 21,1 Rahr, Alexander (1991 թ․ մայիսի 23). «RSFSR Congress Adopts Law on Presidency». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 22,0 22,1 «RSFSR CP Wants Elections Postponed». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. 1991 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Rahr, Alexander (1991 թ․ ապրիլի 21). «RSFSR Congress of People's Deputies Opened in Moscow». www.friends-parners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Rahr, Alexander (1991 թ․ մայիսի 24). «Yeltsin Suffers Setback at Congress». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 25,4 «No. 90, 13 May 1991». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. 1991 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 "Democracy in Russia : a study of 1991 and 1996 presidential elections".
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 Imse, Ann (1991 թ․ հունիսի 11). «Yeltsin ahead on eve of elections». news.google.com. The Free-Lance Star. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Presidential elections in Russia Voice of Russia
- ↑ 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 29,11 Urban, Michael E. (1992). «Boris El'tsin, Democratic Russia and the Campaign for the Russian Presidency». Soviet Studies. 44 (2): 187–207. doi:10.1080/09668139208412008. JSTOR 152022.
- ↑ 30,0 30,1
{{cite news}}
: Empty citation (օգնություն) - ↑ 31,0 31,1 31,2 31,3 31,4 «No. 88, 08 May 1991». www.friends-parners.org. Radio Free Europe/Radio Liberty. 1991 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Foye, Stephen (1991 թ․ հունիսի 4). «Defense Ministry: No Campaigning by Democrats». www.friends-partners.org. Radio Free Europe/ Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 Rahr, Alexander (1991 թ․ հունիսի 12). «Conservatives Attack Yeltsin». www.friends-partners.org. Radio Free Europe/ Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 34,0 34,1 Schodolski, Vincent J. (1991 թ․ հունիսի 12). «Election-Eve Sacandal Hits Yeltsin». www.chicagotribune.com. Chicago Tribune. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Rahr, Alexander (1991 թ․ հունիսի 11). «Update on Yeltsin's Campaign for Presidency». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 36,0 36,1 Parks, Michael (1991 թ․ հունիսի 11). «Pravda Article Calls Yeltsin Power-Hungry, Unstable : Election: World chess champion Gary Kasparov urges a massive turnout for the presidential candidate Wednesday». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 37,0 37,1 Solovyov, Vladimir; Klepikova, Elena (1995 թ․ հունիս). Zhirinovsky. Addison-Wesley Publishing Company. ISBN 9780201409482.
- ↑ «Russian Election Watch, Aug. 1, 1996». 1996 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Tolz, Vera (1991 թ․ մայիսի 7). «New Problems with RSFSR TV». www.friends-parners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Rahr, Alexander (1991 թ․ մայիսի 15). «Makashow Agrees to Run for Russian Presidency». www.friends-parners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 41,0 41,1 Tolz, Vera (1991 թ․ ապրիլի 29). «Democratic Russia Nominates Yeltsin for President». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Rahr, Alexander (1991 թ․ ապրիլի 21). «Libertarian Party Denies Responsibility for Explosion». www.friends-parners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Tatarstan Supsov Meets Against Background of Protests». www.friends-partners.org. Radio Free Europe/ Radio Liberty. 1991 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 44,0 44,1 Ann, Sheehy (1991 թ․ հունիսի 14). «Elections in Tatarstan». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Raphael Khakimov, "Prospects of Federalism in Russia: A View from Tatarstan," Security Dialogue 27, no. 1 (1996), 75
- ↑ 46,0 46,1 Rahr, Alexander (1991 թ․ հունիսի 7). «Latest Opinion Poll on RSFSR Presidential Candidates». www.friends-partners.org. Radio Free Europe/ Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Rahr, Alexander (1991 թ․ հունիսի 13). «Telstin Elected RSFSR President». www.friends-partners.org. Radio Free Europe/ Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Rahr, Alexander (1991 թ․ հունիսի 14). «Yeltsin Officially Wins, Incited to US». www.friends-partners.org. Radio Free Europe/Radio Liberty. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «I Knew Boris Yeltsin». www.aljazeera.com. Al Jazeera. 2009 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.